«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին կրկին ակտիվորեն քննարկվում է մեռելոցների օրերը ոչ աշխատանքային հայտարարելու նպատակահարմարության հարցը: Այս քննարկումների ընթացքում «մեռելոցների խնդիրը» ներկայացվում է որպես ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից մնացած ժառանգություն: Իբր, տեսեք՝ Հովիկ Աբրահամյանը ցանկանում էր ազատվել նախորդից մնացած այս անհեթեթ ժառանգությունից, բայց չկարողացավ դա անել:
Իրականում, սակայն, ոչ աշխատանքային մեռելոցների գաղափարի հեղինակը ո՛չ Տիգրան Սարգսյանն է եղել եւ ո՛չ էլ նրա գլխավորած Կառավարությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ եկեղեցական հինգ տաղավար տոների հաջորդ օրը` մեռելոցները, ոչ աշխատանքային դարձնելու գաղափարի հեղինակը կաթողիկոս Գարեգին Բ-ն է: Ժամանակին հենց նա է Սերժ Սարգսյանից պահանջել այդ նորարարությունը մտցնել եւ հետագայում էլ պարբերաբար պնդել է, որ այն պահպանվի: Նա այդ կերպ բոլորին ի ցույց է դնում իր ունեցած իշխանությունը Սերժ Սարգսյանի եւ նրա հին ու նոր կառավարությունների վրա»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: