Մարդիկ օրը ցերեկով թալանել են. Էդմոն Մարուքյանը` Վարդան Այվազյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ քառօրյայում շարունակվում է գազի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքների քննարկումը: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, հարց ուղղելով հիմնական զեկուցող Վարդան Այվազյանին, նշեց, որ իր խոսքով` Հայաստանում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով չի գործում:

«Ձեր զեկույցով դուք հաստատում եք, որ ոչ միայն այդ հանձնաժողովը չի գործում, այլև այն չկա: Եզրակացությունը Քրեական օրենսգրքով արգելված տարբեր արարքների մասին տեղեկատվություն է, որը որ հանցագործության մասին համապարփակ զեկույց է, դրանք են՝ ՀԾԿՀ-ն իր տեղում չի եղել, և «Գազպրոմ Արմենիա»-ն, ինչ ներդրումներ ցանկացել, կատարել է, անհիմն, որը կորուստների նվազմանը ուղղված չի եղել», – նշեց նա և կարծիք հայտնեց, որ պետք չէ անօրինականությունները վերագրել օրենքի բացերին: Նրա խոսքով` մարդիկ օրը ցերեկով թալանել են և պետք է պատասխան տան:

«Հանձնաժողովի գործունեության ընթացքում որևէ մեկի պատասխանատվության հարց բարձրացվելո՞ւ է, եզրակացությունն ուղարկվելո՞ւ է դատախազություն, ՀԾԿՀ-ն պատասխանատվություն կրելո՞ ւ է»,- հարցրեց Էդմոն Մարուքյանը:

Վարդան Այվազյանը կարծիք հայտնեց, որ հարցը դատախազություն դիմելու մեջ չէ, հակառակը` հիմա իրենք հրապարակային ներկայացնում են եզրակացությունը, եթե դատախազությունը գտնի այդտեղ հաղորդում հանցագործության մասին, ապա պետք է վերցնեն եզրակացությունը և ուսումնասիրեն:




Լրահոս