Սեր և գույների հրավառություն` Հարութ Բալյանի համերգին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի DOLBY -ի կինոթատրոնում կայացել է Հարութ Բալյանի մենահամերգը: Այն կազմակերպված է եղել ամենաբարձր մակարդակով:  Համերգի ժամանակ Հ. Բալյանը հանդես է եկել նոր համերգային ծրագրով, կատարել է ժողովրդական երգ, եղել է երգի պրեմիերա, զուգերգեր: Այս մենահամերգի համար Հայաստանից մեկնել է դերասան Մկրտիչ Արզումանյանը, ով ներկայացել է Անուշավան պապի կերպարով:

Մենահամերգից հետո երգիչը Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով:

– Բավականին ծանր, պատասխանատու գործ է մենահամերգ ունենալը: Ովքե՞ր էին քեզ քաջալերում, ոգևորում:  Հաշվի առնենք նաև, որ  ԱՄՆ-ում չափազանց դժվար է մենահամերգ կազմակերպելը կապված նաև ֆինանսական ահռելի ծախսերի հետ:

– Արդեն 26 տարի այստեղ եմ ապրում և գիտեի` ժողովրդի կողմից սեր կա դեպի իմ երգարվեստը: Այդ էլ ինձ ուժ էր տալիս, ոգևորում, որ չընկճվեմ դժվարությունների առաջ, առավել ևս, որ իմ գործը սիրով ու սրտանց եմ անում: Ես չեմ դժգոհում իմ կողքին կան մարդիկ , ովքեր օգնում են ինձ, թեև վերջին խոսքը միշտ իմն է լինում: Դժվարությունների դեպքում կային մարդիկ որոնց վրա կարող էիր հույս դնել, հենվել: Իհարե, կան մարդիկ, որ դժվարությունների դեպքում հենվում և վստահում եմ,  նրանք իմ ծնողներն են, եղբայրներս, մտերիմ մարդիկ: Սակայն իմ ամենամեծ հույսը և հենարանը Աստված է, ով մեզ հետ է ուրախ, թե տխուր պահերին:

– Սպասումներդ իրականացա՞ն, ինչ զգացողություններ ունեք:

– Այո, լիարժեք իրականացան: Մենահամերգի տեսագրությունը կլինի վաճառքում , համացանցում:  Անպայման կլինի շատ շուտով:

harut balyan 3

harut balyan

harut balyan2

11104004_650321188430367_412715783_n

11120504_650322128430273_1011768871_n

11121377_650322135096939_1404589335_n (1)

11121377_650322135096939_1404589335_n

11121653_650322141763605_469935342_n

11121773_650321181763701_1037914217_n




Լրահոս