Այսօր կօծվի Մասիսի հուշակոթողը. քաղաքը բազմամարդ է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում քիչ անց տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի օծման արարողություն:

Armlur.am-ի թղթակիցը Մասիսից հայտնում է, որ քաղաքի հրապարակում արդեն մեծ թվով մարդիկ են հավաքվել: Ինչպես «Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, դեռ ապրիլի 2-ին քաղաքապետարանի աշխատակիցները մոխրագույն երանգի անվճար ներկեր են բաժանել բնակիչների մի մասին և հրահանգել, որ վերջիններս երկու օրվա ընթացքում ներկեն իրենց տան արտաքին հատվածը:

Մասիսում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված և Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված բարերար Գագիկ Ադիբեկյանի կողմից հուշաքար կա տեղադրված: Իսկ այսօր հենց հուշաքարի օծումն է լինելու:

Նշենք, որ արդեն իսկ ժամանել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Հակոբյանը, Մասիսի քաղաքապետ Աաշա Հակոբյանը, գործարար Ռուբեն Վարդանյանը, ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և մի շարք այլ պետական գործիչներ:

11134354_898144986909069_1159207115_n

11146060_898144336909134_2069105095_n

 

11118442_898160926907475_1189995719_n

 

11137021_898166306906937_736419416_n

11139820_898166310240270_1125192625_n

 

11116195_898170886906479_1809314748_n

4

5

 

3 4

5




Լրահոս