Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ին` հոկտեմբերի 1-ի առավոտյան ժամը 06:20-ից Հայաստան բնական գազի մատակարարումը երեք օրով դադարեցնելու մասին: Վրացական ընկերությունը նախատեսում է վերականգնողական աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա:
Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: