Armlur.am-ի տեղեկություններով` այսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Ակունք գյուղում, նախնական վարկածով, ինքնասպանության փորձի դեպք է եղել: Մեզ հասած լուրերի համաձայն` մի կին մեծ չափաբաժնով ոսկու հանքանյութ քայքայող թույն է խմել:
Այս պահին նրան շտապ տեղափոխում են Երևան:
Armlur.am-ի աղբյուրները հայտնում են, որ լուրեր են շրջանառվում, թե կինն այդ քայլին է դիմել ընտանեկան խնդիրների պատճառով: Թե որքանով են այս լուրերը համապատասխանում իրականությանը, դեռևս պարզել չհաջողվեց: