Սեպտեմբերին գները սկսել են բարձրանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.8% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.0%-ով, ոչ պարենային ապրանքներինը`1.5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների հավելաճը կազմել է 0.1%: 
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2012թ. հունվար-սեպտեմբերին արձանագրվել է սպառողական գների 0.2% միջին ամսական նվազում (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում գրանցվել է 0.1% հավելաճ): 
2012թ. սեպտեմբերին 2011թ. սեպտեմբերի համեմատ սպառողական գները ավելացել են 2.5%-ով, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`1.8%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 5.7%-ով, ծառայությունների սակագներինը` 2.1%-ով, իսկ հունվար-սեպտեմբերին 2011թ. 
հունվար-սեպտեմբերի համեմատ` համապատասխանաբար 2.3%-ով, 1.9%-ով, 4.2%-ով և 2.1%-ով:




Լրահոս