Լեռնագնաց Արա Խաչադուրյանը Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ սկսել է բարձրանալ Էվերեստ լեռը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարսելում բնակվող լեռնագնաց Արա Խաչադուրյանը սկսել է դեպի աշխարհի ամենաբարձր  լեռան՝ Էվերեստի գագաթ վերելքը, որը կտևի 1.5-2 ամիս: Վերջինս իր այդ վերելքը նվիրում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

Էվերեստի գագաթին Խաչադուրյանը կծածանի հայկական դրոշը:

11156915_893936420679071_118064947_n

Արան ծնվել է Լիբանանում, սակայն այժմ ապրում է Մարսելում: Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք, հայազգի լեռնագնացը Հայոց ցեղասպանության ճանաչման ու մոռացության դեմ պայքարելն իր պարտքն է համարում: Լեռը բարձրանալուն հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ լինելու համար Արան օրական 8 ժամ է տրամադրել սպորտին, մեդիտացիային ու յոգային:

11119238_893936634012383_1125530316_n

Արա Խաչադուրյանը հայտարարել էր, որ իր նպատակն է սպորտի միջոցով խոսել խաղաղության, ընկալման ու հիշողության մասին: Արան արդեն հաղթահարել է մի քանի բարձր լեռ` բարձրանալով նաև Արարատի գագաթը:

11139653_893936447345735_817759333_n

11079851_893936437345736_435461246_n

11139562_893936434012403_1746482669_n




Լրահոս