Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` Գյումրու արդեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, կամաց-կամաց հարմարվելով իր նոր կարգավիճակին, սկսել է իրեն պատկանող իրերը հավաքել Գյումրու քաղաքապետարանի իր նախկին աշխատասենյակից: Բայց, չգիտես ինչու, Վարդան Ղուկասյանը իր մտերիմներին հրահանգել է իրերի հավաքման գործընթացը կազմակերպել բացառապես գիշերվա ժամերին: Թե ինչ է պահել նա քաղաքապետարանի շենքում, որ չի ցանկանում` մյուսներն իմանան, դժվար է ասել: Բայց փաստ է, որ հայրաքաղաքի նախկին-ղեկավարը նախընտրում է գիշերային “շաբաթօրյակը”: Իսկ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ կամաց-կամաց նախապատրաստվում է թռիչքի: Թերթը հիշեցնում է, որ Արցախի “Ստեփանակերտ” օդանավակայանը պաշտոնապես ստացել է շահագործման հավաստագիր, իսկ Բալասանյանն էլ խոստացել էր լինել 2-րդ ուղեւորը: Տեսնենք:
Ժողովուրդ. Վարդան Ղուկասյանը գիշերային շաբաթօրյակ է անում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ