Գործարար Միխայիլ Բաղդասարովը, որ վերջերս հայտարարել էր, թե վաճառում է
“Արմավիա” ընկերությունը, նախանձելի վիճակում չէ: Մարտ ամսից վաճառքի հանված “Միկացեմենտ”-ը որևէ կերպ չի վաճառվում, իսկ բիզնեսն էլ`որպես այդպիսին, չի ստացվում: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` Սերժ Սարգսյանն այս անգամ Բաղդասարովին ասել է, որ այլևս աջակցություն չի ստանա իր կողմից, քանի որ բիզնեսի բոլոր ճյուղերը տապալել է, անգամ բենզինի ներկրման գործընթացը: Ըստ ամենայնի, հենց Սարգսյանի հրահանգով է մինչ օրս “Միկացեմենտ”-ը շրջանցել էլեկտրաէներգիայի, գազի, ջրի և այլ սպասարկման վճարումները: Ու թեև “Արմավիա”-ից շարունակում են ինտենսիվորեն հերքել լուրերը, այնուամենայնիվ, եթե նախկինում Մ. Բաղդասարովի “թիկունքը” Սերժ Սարգսյանն էր, ապա այժմ այդպես չէ. նա անգամ Բաղդասարովի բացատրությունները չի ցանկանում լսել:
Ժողովուրդ. Սերժ Սարգսյանը Բաղդասարովին ասել է, որ այլեվս չի՞ աջակցի նրան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ