ԲՄՎ-ն հարվածել է բենզալցակայանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 42 շենքի մոտակայքում ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին, առկա է հրդեհի բռնկման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական եվ ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են “Վոլքսվագեն պասսատ” մակնիշի 33 TR 831 և “ԲՄՎ” մակնիշի 26 ՕՏ 080 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով “ԲՄՎ” մակնիշի ավտոմեքենան հարվածել է “Արտակ և Սամվել” բենզալցակայանին. ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ “ԲՄՎ” ավտոմեքենայի վարորդ՝ 1960 թ. ծնված Ա. Մարտիրոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Էրեբունի” բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս