«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Մամուլի ազատության ինդեքս-2015» նոր զեկույցում Հայաստանը` ինչպես և նախորդ տարի 180 երկրների շարքում զբաղեցրել է 78-րդ հորիզոնականը:
Ինդեքսի առաջին 5 հորիզոնականները զբաղեցնում են Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Նիդերլանդներն ու Շվեցարիան: Վերջին` 180-րդ հորիզոնականում, Էրիթրեան է:
Ռուսաստանը ինդեքսի 152-րդ հորիզոնականում է, Վրաստանը՝ 69-րդում, Ուկրաինան՝ 129-րդում, Թուրքիան՝ 149-րդում, Ադրբեջանը՝ 162-րդում: