Իրանը 2014 թ. օրացուցային տարում (ավարտվել է 2015թ. մարտի 21-ին) Հայաստան, Ադրբեջան ու Թուրքիա է արտահանել 9.69 միլիարդ խմ գազ: Այս մասին հայտարարել է Իրանի գազի արտահանման դեպարտամենտի ներկայացուցիչ Յադոլլահ Բաիբորդին:
Ըստ վերջինիս հրապարակած տվյալների՝ Իրանը Հայաստան է արտահանել 382 միլիոն խմ գազ, Ադրբեջանը՝ 294 միլիոն խմ գազ: Բաիբորդին նշել է, որ Իրանը միայն Թուրքիա է արտահանել 9.19 միլիարդ խմ գազ:
Ընդհանուր առմամբ` Իրանը 2014-ին արտահանել է 9,69 մլրդ խմ գազ, ինչն 9%-ով ավելի շատ է անցած տարվանից: