ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ամփոփեց պաշտոնավարման 100 օրը: Նրա ներկայացմամբ, 2013 թվականի համար սոցիալական պաշտպանության ոլորտում կառավարությունն առաջ է քաշել երեք գերակա խնդիր` կենսաթոշակային բարեփոխումները, ինչն ըստ նախարարի իրականացվելու է բազմաստիճան տեղեկատվական համակարգում ներդրված կենտրոնացված տեղեկատվական շտեմարանով:
Գերակա երկրորդ խնդիրը ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումն է: “Քաղաքացիները կկարողանան մեկ պատուհանի միջոցով ներկայացնել իրենց դիմում-բողոքները: Ներդրվում է սոցիալական աշխատողի ինստիտուտը, սոցիալական աշխատողը պետք է նախ գնահատի ընտանիքների, քաղաքացիների կարիքը, գնահատումից հետո իրականացվի համալիր ինտեգրված սոցիալական ծառայությունների մատուցում”,- նշեց նախարարը:
Երրորդ խնդիրը, որ 2013 թվականի համար կառավարությունը կարեւորել է այս ոլորտում` երեխաների իրավունքների պաշտպանությունն է: