Ռուսաստանի հայերի միությունը հերքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանի հայերի միությունը հերքել է իր անունից տարածված հայտարարությունը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Ռուսաստանի հայերի միությունը “Օսկանյանի գործի” հետ կապված ոչ մի դիմում չի ներկայացրել և չի ուղարկել: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ այսուհետև Ռուսաստանի հայերի միությունից ստացված տեղեկատվական նամակների ճշտության համար հարկավոր է ուշադրություն դարձնել էլեկտրոնային հասցեին, որը հրապարակված է այդ կազմակերպության պաշտոնական կայքի էջում՝  www.sarinfo .org.




Լրահոս