Հոկտեմբերի 1-ին փակվել է “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող “Արմենիա” ֆիրմային գնացքի 2012 թ. ամառային ուղևորափոխադրումների սեզոնը: Ըստ նախնական տվյալների՝ սեզոնի ընթացում փոխադրվել է 50,3 հազար ուղևոր՝ 2011 թվականի 42,1 հազարի դիմաց:
Այս տարի ՀԿԵ-ի ուղևորներն առաջին անգամ հնարավորություն ունեցան ձեռք բերելու ֆիրմային գնացքի տոմսերն օնլայն: Իսկ գնացքի կազմում առաջին անգամ շահագործման հանձնվեց վագոն-բուֆետը: Նախատեսվում է, որ գնացքի կազմում կգործարկվի նաև վագոն-ռեստորանը:
Հոկտեմբերի 2-ից աշխատում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը, իսկ ,Արմենիաե ֆիրմային գնացքը կշարունակի երթևեկությունը 2013 թվականի ամռանը:
,ՀԿԵե ՓԲԸ միջազգային ուղևորափոխադրումների ծավալները տարեցտարի աճում են: Մասնավորապես, 2008 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ այն աճել է 296%, ընդ որում ուղևորափոխադրումները միայն Երևան-Բաթումի-Երևան երթուղով ավելացել են 591%-ով: