Արտակ Սարգսյանի (Սասի Արտակ) տրամադրության տակ ԱԺ-ի քանի՞ պետհամարանիշ կա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանի` «Սասի Արտակի» ավտոմեքենաներից մեկի վրա փակցված է 058 ՕՕ 01 համարանիշը: Ինչպես հայտնի է՝ ԱԺ շարքային պատգամավորներին հատկացվում է «ՕՕ 11»-ով վերջացող համարներ: Իսկ «ՕՕ 01»-ով վերջացող համարները տրվում են միայն ԱԺ ղեկավարությանը, հանձնաժողովների նախագահներին ու խմբակցության ղեկավարներին:

ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչպես է ստացվել, որ Ա. Սարգսյանին ԱԺ ղեկավար կազմի համար նախատեսված համարանիշ է տրվել: «Նշված պետհամարանիշները նախատեսված են ԱԺ-ի համար, ուստի դրանք հատկացվում են նաեւ պատգամավորներին»,- ասաց Բաբայանը: Հիշեցնենք, որ մինչ այս էլ հայտնի էր դարձել, որ Ա. Սարգսյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանից վերցրել եւ իր ավտոմեքենաներից մեկի վրա է տեղադրել 060 ՕՕ 11 պետհամարանիշը: Ուստի դժվար է ասել, թե Սարգսյանի տրամադրության տակ ԱԺ-ի քանի պետհամարանիշ կա»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս