Երեկ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուին: Ինչպես հայտնում է Anadolu Agency-ին, հեռախոսազրույցի ժամանակ թուրք քաղաքական գործիչը պատմել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձևի պատճառով առաջացած անհանգստությունների մասին:
Ի պատասխան Շուլցն ասել է, որ հասկանում է Թուրքիայի մոտեցումն ու պատասխան արձագանքն այդ հարցում:
Դավութօղլուն նաև զերծ չի մնացել սպառնալիքներ հնչեցնելուց ու նշել է, որ ԵՄ-ին Թուրքիայի հասանելիությունն ու երկկողմ հարաբերությունները կարող են վնասվել այդ «անհիմն» բանաձևի պատճառով: