Թբիլիսիում ընթացող 2015 թվականի Եվրոպայի առաջնությունում այսօր տեղի ունեցավ կանանց մրցապայքարի գերծանր քաշային կարգում հանդիպումը: Հայաստանը ներկայացրեց Հռիփսիմե Խուրշուդյանը, ով երկամարտում գրանցեց 254 կգ արդյունք և զբաղեցրեց 4-րդ տեղը:
Հրում վարժությունում Հռիփսիմեն գլխավերևում պահել էր 141 կիլոգրամը և նվաճել փոքր բրոնզե մեդալ:
Իսկ տղամարդկանց պայքարում 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում 181 կգ արդյունքով գրավեց չորրորդ տեղը։ Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը ցույց տվեց 216 կգ, ինչը 6-րդ արդյունքն է: