ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ ու Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները ողջունում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ ԼՂ հակամարտության արդյունքում անհետ կորածների մասին տվյալների փոխանակման պատրաստակամությունը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Դենիել Բեերը Վիեննայում կայացած մշտական խորհրդի նիստի ժամանակ:

«Մենք նաև հույս ենք հայտնել, որ նախագահներն այս տարի կկատարեն իրենց պարտավորությունները երկխոսության շարունակման համար ու կընդգծեն բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկի կարևորությունը, որը կարող է հանգեցնել համապարփակ խաղաղության ծրագրին:

Չկա այլընտրանք խաղաղ կարգավորմանը, որը ձեռք է բերվել բանակցության արդյունքում:

Ինչպես և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Միացյալ Նահանգները նախկինի պես խորապես նվիրված է կողմերի հետ համագործակցությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն ու խաղաղ կարգավորման որոնմանը»,- հայտարարել է ԱՄՆ-ի դեսպանը:




Լրահոս