Ինչպես տեղեկացրել ենք՝ երեկ Գյումրու կենտրոնում՝ Տեքստիլագործների թաղամասում, Մհեր Մկրտչյան փողոցի 38 ա շենքի բնակարան 29-ում դաժանաբար, դանակի բազմաթիվ հարվածներով սպանել էին մորը եւ դստերը:
Aravot.am-ը գրում է. ոստիկանությունից տեղեկացրեցին, որ շրջանառվող լուրերի համաձայն մայրը եւ աղջիկը տոկոսով փողեր են տվել: Դուստը աշխատել է Կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մարզային մասնաճյուղում: Ինստիտուտի տնօրեն Մեսրոպ Ղալաչյանը Aravot.am-ին ասաց, որ Ալվարդը եղել է իրենց հավաքարարը, մինչ իր տնօրեն աշխատելը այդտեղի հավաքարարը եղել է մայրը: Երբ իրեն տնօրեն են նշանակվել, մայրը թոշակի է գնացել, մոտեցել է իրեն ու խնդրել իր փոխարեն աշխատանքի ընդունել դստերը: Մեսրոպ Ղալաչյանն էլ մարդկայնորեն ընդառաջել է: Մեսրոպ Ղալաչյանն ասաց, որ շնորհքով, աշխույժ, կենսախինդ ու անչափ գեղեցիկ կին էր Ալվարդը: Մեսրոպ Ղալաչյանը տեղեկացրեց, որ նա ամուսնացած չէր, ապրում էր մոր հետ, մայրը հիվանդ էր, ուներ մի քույր, որը բնակվում էր Մոսկվայում, իսկ քրոջ աղջիկը բնակվում է այստեղ:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում