ԱԺ պատգամավորները մասնակցում են “Օգնիր եղբորդ” սիրիահայության օգնության բարեգործական ակցիային: Նրանք իրենց մեկ օրվա աշխատավարձըё 10 հազար դրամ, փոխանցում են այդ ֆոնդին, որի համակարգողը Վահան Հովհաննիսյանն է: “Հրապարակ”-ը գրում է, որ նաև հարկ են համարում զանգել ու հարցնել ընկեր Վահանինё իր մոտ ամեն ինչ կարգի՞ն է, հո բան չի՞ պատահել:
Բանն այն է, որ գլխավոր դատախազիё Վարդան Օսկանյանի գործով միջնորդությանն առնչվող իր ելույթի ժամանակ Վ. Հովհաննիսյանն ասել էր կարո՞ղ է հաջորդն էլ ես լինեմ, որովհետև “Օգնիր եղբորդ” ակցիայի շրջանակներում ինքը ևս գումարներ է կանխիկացնում, փոխանցում, որոշակի գործարքներ իրականացնում, այն պարզ պատճառով, որ չի կարող հասնել Սիրիայի “բլոկ-պոստեր”: “Չէ, լա՜վ ա”,- պատգամավորներին պատասխանում է Վահան Հովհաննիսյանը: