Մեկնարկել է Ալեքսանդր Կովալենկոյի հուշամրցաշարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ “Բանանց” ֆուտբոլային ակումբի մարզաբազայի խաղադաշտերում մեկնարկել է լեգենդար ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոյի հերթական հուշամրցաշարը: Բացման հանդիսավոր արարողությունից հետո պատանի ֆուտբոլիստներն անմիջապես մտել են պայքարի մեջ: Երեկ կայացել են նաև առաջին տուրի հանդիպումները: Նշենք, որ մրցաշարում հանդես են գալու “Բանանց”, “Փյունիկ”, “Միկա”, “Իմպուլս” ֆուտբոլային ակումբների և ֆուտբոլային ակադեմիայի 13 թիմեր: Յուրաքանչյուր թիմ մրցակցի հետ մրցելու է մեկ անգամ: Մրցաշարին մասնակցում են 2003-2004 թվականներին ծնված ֆուտբոլիստները:
Մրցումները ավարտվելու են նոյեմբերի սկզբում. տեղեկացնում է “Բանանցի” պաշտոնական կայքը:




Լրահոս