Ընթացքի մեջ են մայրաքաղաքի կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ապրիլի 15-ին ավարտված ծառերի սանիտարական էտի գարնանային աշխատանքների շրջանակում էտվել և ձևավորվել է 14 հազար ծառ: Ծաղկապատման աշխատանքների հետ կապված նշվել է, որ ներկրված 1 մլն 150 հազար ծաղկասածիլները տեղադրված են բնաբաժակներում: Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի ծաղկանոցներ է տեղափոխվել 70 հազար ծաղկասածիլ:

Քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել վարչական շրջանների համապատասխան տարածքների ծաղկապատման աշխատանքները:

Զեկուցվել է, որ Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանի բացումն այս տարի կազդարարվի հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այգին այցելուներին կդիմավորի նոր ու հետաքրքիր լուծումներով: Այստեղ շինարարությունն ամբողջությամբ կավարտվի առաջիկա տարիներին՝ մայրաքաղաքի կենդանաբանական այգին դարձնելով տարածաշրջանի լավագույնը:




Լրահոս