Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ Դորտմունդի «Բորուսիա»-ից:
Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռոյսի գործակալ Ֆոլկեր Ստրուտը հանդիպել ու բանակցել է Մադրիդի «Ռեալ»-ի և կատալոնական «Բարսելոնա»-ի ներկայացուցիչների հետ:
Ռոյսի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2019-ի ամռանը: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում նա անցկացրել է 17 խաղ, դարձել է 7 գոլի հեղինակ: