ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-Ը ՀՈՒՍՈՎ Է
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը երեկ հանդես է եկել Վարդան Օսկանյանի գործով հայտարարությամբ: «Մենք հուսով ենք, որ այս գործը Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում չէ` պայմանավորված քաղաքական շարժառիթներով, քանի որ դա կարող է արժեզրկել այն ջանքերը, որոնք ուղղված են առավել մեծ թափանցիկության խթանմանը եւ Հայաստանի իրավական, արդարադատության եւ օրենսդրական ոլորտների բարեփոխմանը»,-մասնավորապես ասված է հայտարարությունում:

ՄԱՐԴԱՍՊԱՆՆ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է
Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովն ամուսնացել է։ Նա ընտանիք է կազմել Շեբնեմ Մամեդովայի հետ, «որը նրան սպասել է բոլոր այս տարիներին»։

ԿՏՈՒԳԱՆՎԵՆ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ եթե ՀՀ քաղաքացին, սույն թվականի հունիսի 1-ից սկսած, 6 ամսից ավել ժամկետով գտնվում է ՀՀ տարածքից դուրu եւ այդ մասին վեցամսյա ժամկետը լրանալուն պես 15 օրվա ընթացքում գրավոր կերպով տեղյակ չի պահում ՀՀ համապատաuխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոuական հիմնարկին, ապա կարող է տուգանվել 3000 ՀՀ դրամի չափով։

ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐՈՎ
«Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ Հունգարիայի կառավարության որոշումը ճիշտ էր»: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի  վարչապետ Վիկտոր Օրբանը` խորհրդարանում պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր, սոցիալիստ Լասլո Կովաչի քննադատական դիտողություններին: Օրբանը հայտարարել է, որ Սաֆարովի արտահանձնումը կայացվել է միջազգային իրավունքի նորմերին եւ Հունգարիայի դատական պրակտիկային համապատասխան:
«Մենք նույն կերպ կվարվեինք, եթե հայը սպաներ ադրբեջանցուն: Հունգարիան պետք է իր շահերով առաջնորդվի, ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի»,-ասել է Օրբանը:

ՄԱԴՈՆՆԱՆ ԵՎ ՕՍԿԱՆՅԱՆԸ
«Մադոննան ավելի քաղաքական է, քան Օսկանյանը, որովհետեւ Մադոննան Օբամային պաշտպանեց` ասելով, որ պաշտպանում է մուսուլման Օբամային` դրանով ձայներ բերելով նրան: Այնպես որ, Մադոննան ավելի քաղաքական երեւույթ է, քան Օսկանյանը»,-«168 ժամ»-ին ասել է Աշոտ Մանուչարյանը:

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ
Սահմանադրական դատարանը երեկ հրապարակել է իր որոշումը, ըստ որի՝ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի կողմից վիճարկվող «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության եւ 9-րդ մասի 1-ին պարբերության, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:




Լրահոս