Երեք պատգամավորներ անտեսեցին Լևոն Զուրաբյանի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք,   այսօր խորհրդարանում քվեարկության դրվեց և միաձայն ընդունվեց Հայաստանի Հանրապետության Ազային ժողովի հայտարարությունը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ»:

Նշենք, որ նախորդ նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության քննարկման ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ իրենք նպատակահարմար չեն համարում նման հայտարարության ընդունումը, և ՀԱԿ խմբակցությունը քվարկությանը չի մասնակցելու:

Սակայն այսօր Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիրճյանը և Լյուդմիլա Սարգսյանը մասնակցել են արտահերթ նիստին և կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությանը:

Նախագծին  կողմ քվեարկեցին արտահերթ նիստին մասնակցելու համար գրանցված բոլոր 113 պատգամավորները:




Լրահոս