Արցախում մեկնարկեց զորակոչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր` 2012 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ ըստ հրամանագրի` 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:
Հրամանագրի համաձայն` 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
Արցախի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:




Լրահոս