Ստոկհոլմում եւ Օսլոյում հոկտեմբերի 8-15-ը կհայտարարվեն 2012 -ի Նոբելյան մրցանակակիրների անունները։ Նոբելյան կոմիտեն այսօր կհայտարարի բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառի մրցանակակիրների անունները։ Ապա տարբեր օրերի հայտնի կդառնան ֆիզիկայի, քիմիայի, գրականության, խաղաղության ամրապնդման բնագավառի մրցանակակիրները։ Նոբելյան շաբաթը կեզրափակվի կիրակի օրը, երբ հայտնի կդառնա տնտեսագիտական Նոբելի մրցանակակիրը։ Ի դեպ, սա 111-րդ Նոբելյան մրցանակաբաշխությունն է։ Նոբելյան կոմիտեն 5 մշտական անդամ ունի, որոնք իրավունք ունեն փորձագետներ հրավիրելու՝ որոշում ընդունելու համար:
Այսօր մեկնարկում է Նոբելյան շաբաթը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ