Գերմանական պարբերականը Հայոց ցեղասպանության մասին ռեպորտաժ է պատրաստել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական WDR կայքը «Չենք ներում, չենք մոռանում. հայերն ու թուրքերը» վերնագրով հայոց ցեղասպանության վերաբերյալ ռեպորտաժ է հրապարակել:

Ռեպորտաժում ասվում է, որ հայերի ու թուրքերի միջև տարաձայնությունները չեն դադարում մինչ օրս:

Պարբերականի լրագրողը, ով հատուկ այցելել է Հայաստան ու Թուրքիա, զրուցել է հայերի ու թուրքերի հետ:

«Մեզ համար առաջին համաշխարհային պատերազմը դեռևս չի ավարտվել»,- ասում է Երևանում հայերից մեկը: Հայ ժողովուրդը դեռևս սգում է իր նախնիների սպանությունն ու նրանց գյուղերի ոչնչացումը Արևելյան Անատոլիայում, որին հայերը նաև անվանում են Արևմտյան Հայաստան:

Ռեպորտաժում նաև նշվում է, որ Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայեր են սպանվել, սակայն Թուրքիան մինչ օրս չի ընդունում այս մեղադրանքները:




Լրահոս