Armenian text to speach

Գերմանիան Ուկրաինա պատերազմի սկսվելուց ի վեր արտաքսել է մոտ 400 ռուս քաղաքացու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից՝ 2022 թվականի փետրվարից ի վեր, Գերմանիան արտաքսել է մոտ 400 ռուս քաղաքացու, այդ թվում՝ ավելի քան 80 դիվանագետի։ Այս մասին, հղում անելով Գերմանիայի արտաքին գործերի նախարարության տվյալներին, հայտնում է BILD-ը։

Գերմանական կողմի տվյալներով՝ արտաքսված դիվանագետների մեծ մասը եղել է Ռուսաստանի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչ, որոնք գործել են դիվանագիտական քողի ներքո։ Վերջին ռուս դիվանագետների արտաքսումը Գերմանիայից տեղի է ունեցել 2026 թվականի հունվարին։

Պատերազմի սկսվելուց հետո Գերմանիայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների թիվը զգալիորեն նվազել է։ Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ չեն հանդուրժելու երկրում իրականացվող լրտեսական գործունեությունը, հատկապես՝ դիվանագիտական կարգավիճակի քողի տակ։

Ներկայում Գերմանիայում գործում են Ռուսաստանի դեսպանատունը Բեռլինում, հյուպատոսությունը Բոննում և պատվավոր հյուպատոսությունը Նյուրնբերգում։




Լրահոս