Բելառուսն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը. Լուկաշենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսն աջակցում է «միջազգային իրավունքի շրջանակներում Վրաստանի տարածքային ամբողջականությանը»: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Լուկաշենկոն նշել է, որ «Բելառուսի դիրքորոշումն այդ հարցի շուրջ մնում է անփոփոխ»: «Հակառակ դեպքում` ես Վրաստան չէի ժամանի»,- հավելել է նա:

Սա երկու երկրների անկախությունից հետո Վրաստան Բելառուսի նախագահի առաջին այցն էր:




Լրահոս