Ռիգայում բացվել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ֆոտոցուցահանդես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Ռիգայի Կոնգրեսների տանը ապրիլի 21-26-ը բացվել է ֆոտոցուցահանդես, որոնք պարզ վկայությունն են Օսմանյան Թուրքիայում խաղաղ բնակչության նկատմամբ կիրառված բռնությունների: Այդ մասին գրում է Infotop.lv կայքը:

Լուսանկարների հետ միաժամանակ ցուցադրվել են նաև արտասահմանյան լրատվամիջոցների հոդվածները, որոնք 100 տարի առաջ լուսաբանում էին ցեղասպանության հետ կապված դեպքերը: Ի դեպ, հոդվածներում կա անդրադարձ այն մասին, որ Թուրքիայում բռնության են ենթարկվել նաև քրիստոնյա այլ ազգեր: 1915 թվականին թուրք բարբարոսները խլեցին 1,5 միլիոն հայի, 500 հազար ասորու, 300 հազար հույնի, ինչպես նաև այլ ազգերի ներկայացուցիչների կյանքեր:

Ցուցահանդեսի կազմակերպիչն է Բալթյան երկրներում հայ առաքելական եկեղեցին և գործարար Առնո Տեր-Սաակովը:

1

2

3

4

5

6

7

8

9

10

12

13

14

15

16




Լրահոս