Եվրոպական մամուլը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր միջազգային մամուլի ուշադրության կենտրում է գտնվում Հայաստանում ընթացող Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները:  Մասնավորապես Euronews-ը որպես իր գլխավոր լուր է հրապարակել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված իրադարձությունները:

Հրատարակչությունը նշում է, որ համաշխարհային ղեկավարները, այդ թվում նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Սերբիայի նախագահները հավաքվել են Հայաստանի մայրաքաղաքում՝ 1.5 միլիոն հայերի կոտորածների 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Հրատարակչությունը նշում է, որ Յոահիմ Գաուկը ևս ընդունել է, որ Գերմանիան՝ որպես Օսմանյան կայսրության դաշնակից իր պատասխանատվություն է կրում այդ մահերի հարցում:

BBC-ին իր հերթին գրում է, որ «Հայաստանը նշում է Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային սպանությունների 100-ամյա տարելիցը»: Հրատարակչությունը բացի նրանից, որ նշում է, թե որ երկրների նախագահներն են Հայաստանում, նաև ուշադրություն է հրավիրում ողջ Երևանով մեկ փակցված անմոռուկներին ու «հիշում ենք ու պահանջում» պաստառներին:

_82534866_yerevan_flower_bbc

Independent Irish-ը ևս գրում է, որ Հայաստանում են Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները, որոնք եղել են Ծիծեռնակաբերդում: Հրատարակչությունը նաև մանրակրկտորեն նկարագրում է պաշտոնական արարողակարգի ընթացքը:

Բրիտանական հրատարակչությունը նաև նշում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Հայաստանում է նաև ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը:

PANews_P-6d4ac21c-7504-4f8b-a85c-241e73ec034a_I1

Reuters-ն իր հերթին գրում է, որ «Հայաստանը նշում է զանգվածային կոտորածների» հարյուրամյակն ու տեսանյութ է հրապարակել: Նշենք, որ տեսանյութի մեկնաբանություններում ընթերցողները պահանջում են իրերն իրենց անունով կոչել ու ասել հենց Հայոց ցեղասպանություն:




Լրահոս