Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը՝ վտանգելով Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունները, գրում է Reuters-ը:

Գործակալությունը շեշտում է, որ ցեղասպանություն բառը հատուկ ռեզոնանս է ստացել Գերմանիայում, որը մեծ ջանքեր է գործադրել՝ առերեսվելու Հոլոքոսթի ժամանակ վեց միլիոն հրեաների սպանության վերաբերյալ իր պատասխանատվության հետ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գերմանիայի Բունդեսթագն իր այսօրվա նիստը սկսել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման քննարկմամբ: 1915-1916 թթ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննարկումները տևել են շուրջ 1 ժամ:

Բացման խոսքով հանդես է եկել Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, որը կատարվածը նկարագրելիս օգտագործել է ցեղասպանություն բառը։




Լրահոս