ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միայն նախարարով կամ նախարարությունով դժվար կլինի: Պետք է քաղաքացին օգնի, լրագրողներն օգնեն, հասարակությունն օգնի, ՀԿ-ներն օգնեն: Ամեն դեպքում, դա իմ երազանքն է»:

Դերենիկ Դումանյան «Ժամանակ»

Ինչպես եւ սպասվում էր, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մտադիր է աշխատեցնել բոլորին՝ բացի իրենից: Դերոյի փոխարեն պետք է նախարարության «փիս» գործերի բացահայտումներն անեն «քաղաքացին, լրագրողները, հասարակությունը, ՀԿ-ները» (թե ինչ տարբերություն քաղաքացու եւ հասարակության միջեւ, հարցի մյուս կողմն է), իսկ նախարարը միայն հեռուստատեսությամբ ելույթներ ունենա: Ահա թե ինչպես է ՀՀԿ-ական գործիչը պատկերացնում պետական կառավարում ասվածը: Ինչ խոսք, վատ չէ. այդպես բոլորն էլ կկարողանան «մինիստր» աշխատել. ի՞նչ խնդիր կա:




Լրահոս