«Դեռեւս չունենք այնպիսի հասարակական միջավայր, երբ բոլորը կամ գոնե ճնշող մեծամասնությունը հավատում են հաջողությանը եւ սատար են կանգնում փոփոխությունների միտված մեր նախաձեռնություններին»:
ՀՀԿ առաջնորդը մեկ նախադասությամբ երկու իրողություն է արձանագրում. մեկ, որ որեւէ մեկը կամ մեծամասնությունը չի հավատում ու չի սատարում իրեն, երկրորդ՝ իր իշխանության օրոք՝ 2008-ից մինչ օրս, փոփոխությունների միտված նախաձեռնություններ են արվում: Այսինքն՝ կոնկրետ գործ, իրավիճակի բարելավում, խնդիրների լուծում՝ որպես այդպիսին, չի արվում: Հասարակությունն էլ, լինելով առավել իմաստուն, հիմա արդեն խոսքերով կերակրվելու կարիք չունի: Չկա գործ, հետեւաբար չկա նաեւ վստահություն: Ահա ողջ խնդիրը: Այլ բանաձեւ գոյություն չունի: