Հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21.30-ի սահմաններում ԳԱԶ-21 մակնիշի 20 ՍՕ 731 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ քաղաքում Գլենդել թաղամասին հարակից միջպետական ավտոճանապարհին բախվել է Ռենո Պրեմիում մակնիշի AX 6025 BC համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով ԳԱԶ-21-ի վարորդը տեղում մահացել է:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ռենո Պրեմիումը վարել է Ուկրաինայի Հանրապետության Խարկով քաղաքի բնակիչ, 46-ամյա Վալերի Սկվարցովը, իսկ ԳԱԶ-21-ը գրանցված է Վանաձոր քաղաքի Իսահակյան 7 շենքի բնակիչ Սամվել Խոսրովյանի անվամբ:
Լուսանկարները՝ Գ. Շամշյանի