ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ`ասուլիսի ժամանակ, ուշագրավ հայտարարություն է արել. “Անկախ գոմեշի մսի պատմությունից, մանավանդ այն տղաները, որոնք ծառայել են, լավ գիտեն, որ 90-ականների և 2000-ականների սկզբի համեմատ բանակում եղած սննդի որակի ցուցանիշները շեշտակի բարձրացել ենե: Նա միանգամայն ճիշտ է իր պնդումներում: Ժամանակին զինված ուժերում սննդի որակը վատ է եղել ու դա հայտնի է ամենքին: Ուստի արժե հիշել, թե ովքեր են այդ ժամանակ ղեկավարել ՀՀ պաշտպանության նախարարությունը, և ովքեր են մեղավոր, որ մեր զինվրրները գոմեշի մսից ավելի վատ բաներ են կերել: 1991-1992թթ. նախարար է եղել սպարապետ Վազգեն Սարգսյանը, այնուհետև 1 տարով`Վազգեն Մանուկյանը, 1992-1993-ին` Նորատ Տեր-Գրիզորյանցը (ԺՊ), 1993-1995-ին` Սերժ Սարգսյանը, 1995-1999-ին` Վազգեն Սարգսյանը, ապա` 1 տարով Վաղարշակ Հարությունյանը ու ևս 7 տարի` 2000-2007թթ., կրկին Սերժ Սարգսյանը: Փաստորեն, ՀՀ ՊՆ խոսնակն առանց անուն տալու, բայց ուղղակի մեղադրանքներ է հնչեցնում հատկապես Սերժ Սարգսյանի հասցեին, քանի որ ամենաերկարը հենց նա է պաշտոնավարել` 10 տարի: “Խոստովանենք, այս անկեղծությունն ու համարձակությունն արժանի են գովեստի: Ու եթե ժամանակին գործը “գլխից բռնեին”, այսօր Ս. Սարգսյանը նախագահի աթոռին նստած չէր լինի.,- եզրափակում է թերթը:
Ժողովուրդ. ՊՆ խոսնակն առանց անուն տալու ուղղակի մեղադրանքներ է հնչեցնում հատկապես Սերժ Սարգսյանի հասցեի՞ն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ