Պարենի համաշխարհային օրը (World Food Day) ամեն տարի նշվում է հոկտեմբերի 16-ին՝ սկսած 1979 -ից: Օրվա տարեթիվ է ընտրվել ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության ստեղծման օրը՝ 1945թ. հոկտեմբերի 16-ը (Food and Agriculture Organization of the United Nations, FAO):
Առաջին անգամ աշխարհի երկրները պաշտոնապես հռչակեցին իրենց կարևորագույն խնդիրներից մեկը՝ մոլորակի վրա սովի հաղթահարումը և գյուղատնտեսության կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը, որն ի վիճակի կլիներ կերակրել մոլորակի բնակչությանը: Այս օրը ավանդաբար կազմակեպվում են բարեգործական ակցիաներ, որոնց արդյունքում տարբեր խաղաղարար կազմակերպություններ օգնություն են տրամադրում տարերային աղետներից տուժած շրջաններին: