Հնդիկը վառել է իր կնոջն ու երեխային՝ օժիտի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հնդկաստանում տղամարդն ու նրա հայրն օժիտի պատճառով վառել են կնոջն ու երեխային,-Daily News-ը: Կինը մահացել է, երեխան ծանր վիճակում է, վառվել է նրա մաշկի 55 տոկոսը: Դեպքը ցնցել է Հնդկաստանը: Դրանից շաբաթներ առաջ ընտանիքը նշել էր երեխայի միամյակը, իսկ 25-ամյա մայրը նոր էր ավարտել մագիստրատուրան: Հանցավոր հայրն ու որդին փախուստի մեջ են. ոստիկանությունը նրանց մեղադրել է մարդասպանության մեջ: Հանգուցյալ հարսի եւ նրա ամուսնու ծնողները պայմանավորվել էին, որ հարսի կողմը, օժիտի շրջանակներում, 1 200 000 ռուփի գումար կվճարի փեսային եւ Honda City մեքենա կնվիրի նրա ծնողներին: Խնամիները նաեւ նոր բնակարան էին պահանջել: Նրանք ասել էին, որ իրենց բնակարանը որպես օժիտ տվել են իրենց դստերը:
 




Լրահոս