ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին իրեն պատկանող կոնյակի գործարանի գրասենյակում հանդիպում է ԲՀԿ ներկայացուցիչների հետ եւ նրանց հավաստիացնում, թե ամեն ինչ լավ է լինելու, ու պետք չէ ընկճվել, խառնվել իրար: Նա նաեւ ակնարկել է ՀՀ քաղաքաշինության եւ առողջապահության նախարարությունների մասով հարուցված քրգործերը՝ ասելով, որ խուճապի չմատնվեն: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանին, որն ասաց. «Պարոն Ծառուկյանը վերադարձել է շաբաթ օրը եւ հասցրել է միայն մասնակցել բացառապես մի միջոցառման, որը մարզական է եղել: Որեւէ այլ հանդիպում չի կայացել մինչ այս պահը: Ձեր ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը»:




Լրահոս