Գերմանիայում պատրաստվում են գրոհել Ռայխսթագի շենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 9-ին գերմանական «ուլտրաաջերը» ծրագրում են գրոհել Բեռլինում «Ռայխսթագի» շենքը, հայտնում է գերմանական Tagesspiegel  հրատարակչությունը:

Բունդեսթագի դիմաց ցույցին կմասնակցի շուրջ 1000 ցուցարար. նրանք գլխավորապես հանդիսանում են ուլտրաաջ ուժեր, այսպես կոչված ռայխի քաղաքացիներ, ինչպես նաև ֆուտբոլային խուլիգաններ:

Նրանք համացանցում «Ռայխսթագը գրոհելու», իսլամիզացիային դիմադրելու ու Մերկելի ու դաշնային կառավարության հրաժարականը պահանջելու կոչեր են հնչեցնում:

Ընդ որում Գերմանիայում ի պատասխան այս ցույցի «մենք պետք է համերաշխ լինենք» անվամբ արշավ է ծավալվում:




Լրահոս