ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ՝ ասուլիսի ժամանակ, ուշագրավ հայտարարություն է արել. «Անկախ գոմեշի մսի պատմությունից, մանավանդ այն տղաները, որոնք ծառայել են, լավ գիտեն, որ 90-ականների եւ 2000-ականների սկզբի համեմատ բանակում եղած սննդի որակի ցուցանիշները շեշտակի բարձրացել են»: Նա միանգամայն ճիշտ է իր պնդումներում: Ժամանակին զինված ուժերում սննդի որակը վատ է եղել ու դա հայտնի է ամենքին: Ուստի արժե հիշել, թե ովքեր են այդ ժամանակ ղեկավարել ՀՀ պաշտպանության նախարարությունը, եւ ովքեր են մեղավոր, որ մեր զինվորները գոմեշի մսից ավելի վատ բաներ են կերել: 1991-1992թթ. նախարար է եղել սպարապետ Վազգեն Սարգսյանը, այնուհետեւ 1 տարով՝ Վազգեն Մանուկյանը, 1992-1993-ին՝ Նորատ Տեր-Գրիգորյանցը (ԺՊ), 1993-1995-ին՝ Սերժ Սարգսյանը, 1995-1999-ին՝ Վազգեն Սարգսյանը, ապա՝ 1 տարով Վաղարշակ Հարությունյանը ու եւս 7 տարի՝ 2000-2007թթ., կրկին Սերժ Սարգսյանը: Փաստորեն, ՀՀ ՊՆ խոսնակն առանց անուն տալու, բայց ուղղակի մեղադրանքներ է հնչեցնում հատկապես Սերժ Սարգսյանի հասցեին, քանի որ ամենաերկարը հենց նա է պաշտոնավարել՝ 10 տարի: Խոստովանենք, այս անկեղծությունն ու համարձակությունն արժանի են գովեստի: Ու եթե ժամանակին գործը «գլխից բռնեին», այսօր Ս. Սարգսյանը նախագահի աթոռին նստած չէր լինի:
10 ՏԱՐԻ ԻՆՉԻ՞ ՄԻՍ ԵՆ ԿԵՐԵԼ ԲԱՆԱԿՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ