ՀՀՇ երիտասարդական միությունը դարձել է Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության երիտասարդական միության՝ LYMEC լիիրավ անդամ: Ընդ որում, ՀՀՇ ԵՄ-ն տարածաշրջանում միակն է, որ դարձել է այդ կուսակցության լիիրավ անդամ, քանի որ Վրաստանի հանրապետական ու Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցությունների երիտասարդական միություններն առայժմ դիտորդի կարգավիճակ ունեն: Բացի այդ, Բուլղարիայում հոկտեմբերի 10-14-ը տեղի ունեցած համաժողովի ժամանակ միաձայն ընդունվել է բանաձեւ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների հանդեպ քաղաքական հալածանքների մասին: Փաստաթղթում կոչ է արվում իշխանություններին ազատ արձակել ՀՀՇ ԵՄ անդամ Տիգրան Առաքելյանին ու դադարեցնել մյուս երիտասարդ ակտիվիստների հանդեպ հալածանքները:
ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ