ԿՀՐԱՊԱՐԱԿԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետգնումների շրջանակում կատարել է հերթական ուսումնասիրությունը:  Հայաստանում գործող 18 հաստատությունների կողմից ապրանքների գնման նպատակով հայտարարվել է շուրջ 100 մրցույթ, եւ դրանց փաթեթների ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են մի շարք խախտումներ: Օրինակ՝ դեպքեր կան, երբ 2 տարբեր ընկերություններ, մասնակցելով մանկատան կամ ծերանոցի կողմից հայտարարված մրցույթին, ներկայացրել են գրեթե միեւնույն փաթեթները՝ նույն գնային առաջարկով,  տառասխալներով, նույն կոնտակտային տվյալներով ու տնօրենի ստորագրությամբ: Նման ընկերություններից յուրաքանչյուրը հաջորդաբար հաղթող է ճանաչվել մրցույթներից առնվազն մեկում: Հանձնաժողովը առաջիկայում կհրապարակի ինչպես օրինախախտ ընկերությունների անվանումները, այնպես էլ կիրառվող պատասխանատվության միջոցը:




Լրահոս