ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից կատարված շրջայցի ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: Հոկտեմբերի 8-ից 12-ը իրականացված աշխատանքային այցի ընթացքում հայտնաբերված յոթ խախտումների ընդհանուր գումարը կազմել է 350 հազ. դրամ, իսկ շրջակա միջավայրին հասցվել է 88,5 հազ. դր. ընդհանուր գումարի վնաս: Մասնավորապես Լոռիում գրանցվել է ապօրինի ծառահատման 1 դեպք, կայացվել է 50 հազ. դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Տավուշում կրկին ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 58,5 հազ. դր. շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակում հայտնաբերվել է դեկորատիվ ծառի ապօրինի հատման 1 դեպք, որի համար ֆիզիկական անձը տուգանվել է 70 հազ. դրամով, եւ հաշվարկվել է 30 հազ. դր. շրջակա միջավայրին հասցված վնաս: Արագածոտնում խախտումներ կատարողները տուգանվել են 30 հազ., Արմավիրում՝ 50 հազ. դր., իսկ Գեղարքունիքի մարզում խեցգետնի ապօրինի որսի համար տուգանվել են 150 հազ. դրամով: Առգրավվել է 22,5 կգ կենդանի խեցգետինը եւ բաց թողնվել Սեւանա լիճ:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2,4 մլն դրամ:
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս. Մ.