Վարչապետն անդրադարձավ «խոպանչիների» մասին անունը ստացած աղմկահարույց օրենքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ «խոպանչիների» մասին անունը ստացած օրենքին: Նշենք, որ «Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս, և և դրանք վերաբերում են շինարարական, շինմոնտաժային աշխատանքներին:

Ընդդիմադիր պատգամավորները սուր քննադատության էին ենթարկել օրենքի նախագծերը` հայտարարելով, որ այն հապճեպ է ուղարկվել Ազգային ժողով, և իրենք չեն հասցրել ծանոթանալ դրան:

«Բայց ես ուզում եմ բեռը վերցնել մեր վրա, պետք է այնպես ճիշտ ու թափանցիկ ներկայացնենք օրինագծերը, որ պատգամավորներն ընկալեն»,- նշեց վարչապետը և հանձնարարեց արտահերթ նստաշրջան ներկայացվող օրինագծերն ուշ չուղարկել ԱԺ: Նա նշեց, որ առնվազն մեկ շաբաթ առաջ դրանք պետք է ուղարկել, որպեսզի պատգամավորները հնարավորություն ունենան ծանոթանալու դրանց ու չդժգոհեն:

«Սա ավելորդ խոսակցությունների տեղիք է տալիս, ուշադիր եղեք», – ասաց նա:  Ըստ վարչապետի՝ այն, ինչի մասին որ օրենքում գրված էր, այդ մասին պատգամավորները չէին խոսում, և տպավորություն էր, որ կարծես այլ նախագծի մասին էին խոսում: Սա, ըստ նրա, ունի երկու պատճառ. կամ պատգամավորները լավ չեն հասկացել, լավ չեն կարդացել օրենքը, կամ կառավարության անդամներն են վատ ներկայացրել:




Լրահոս