Հրապարակ. ՀՀԿ-ի դիտարժան հրավերքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 11 -14-ը ԱՊՀ երկրների մասնակցությամբ Երևանում տեղի կունենա Եվրասիական միության հարցերին նվիրված միջկուսակցական ֆորում: Միջկուսակցական նման ակումբ ստեղծելու գաղափարն ու առաջին ֆորումը Հայաստանում անցկացնելու առաջարկը հնչել էր ամռանը` Կազանում, նույնանուն ֆորումի ժամանակ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից, և արժանացել հավանության: Երևանյան ֆորումին մասնակցելու հրավեր են ստացել Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Ղազախստանը: “Հրապարակը” տեղեկացել է, որ ֆորումին մասնակցելու է նաև ԲՀԿ-ն: Վերջինիս հրավերքը հետաքրքրական է նախևառաջ այն առումով, որ ՀՀԿ-ն փաստացի վերցրել է առաջնությունը ԲՀԿ ձեռքից` Եվրասիական միության, Ռուսաստանի խոնարհ ֆավորիտ և ավելի հնազանդ վասալ կոչվելու մրցույթում: Եվ ապա` ԲՀԿ-ն օրեր առաջ չէր հրավիրվել Ռուսաստան-Հայաստան միջտարածաշրջանային ֆորումին, ինչն էլ գումարվելով ՀՀ-ում ՌԴ դեսպան Վ. Կովալենկոյի վերջին շրջանի “զբաղվածության” և Ծառուկյանի` կոնյակի գործարանում կազմակերպված հրավերքին չարձագանքելու հանգամանքին, էլ ավելի դիտարժան է դարձնում ՀՀԿ-ի հրավերքը:




Լրահոս