Նոր մանրամասներ Գյումրիի քաղաքապետարանի Չայկայի առեվանգման գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Գյումրիի քաղաքապետարանի “Չայկա”-ի առեւանգման գործով: Ոստիկանության լրատվության վարչության փոխանցմամբ, հոկտեմբերի 19-ին, ժամը 17.35-ին,  ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալից գրություն է ստացվել, որ  համայնքին պատկանող “ԳԱԶ-13” ավտոմեքենան, որը գտնվել է Կարեն Դեմիրճյանի փողոցի թիվ 9 հասցեում, նախկին “Բնակտնտեսություն”  ընկերության ավտոտնակում, հոկտեմբերի 19-ին, ժամը 09.10-ին, Գյումրիի քաղաքապետարանի կողմից կնքվել  եւ ի պահ է հանձնվել  նշված ընկերության  պահակին մինչեւ հետագա տնօրինման հարցի լուծումը, սակայն նույն օրը, ժամը 15.00-ին, պարզվել է, որ առանց համապատասխան թույլտվության պոկվել է ավտոտնակի կապարակնիքը, եւ ավտոմեքենան փախցրել են:
Ոստիկանության  Գյումրիի բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 18.30-ին, հիշյալ ավտոմեքենան հայտնաբերվել է Պլեխանովի փողոցի թիվ 131/028 տնակին հարակից տարածքից:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների  ձեռնարկած   միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Պլեխանովի փողոցի թիվ 131/028 տնակին հարակից տարածք “ԳԱԶ-13” ավտոմեքենան  տեղափոխել է 1959 թ. ծնված Արամ Պ.-ն: Արամ Պ.-ն ցուցմունքում նշել է, որ ինքն ավտոմեքենան տեղափոխել է 1959 թ. ծնված   Գեւորգ Ղ.-ի խնդրանքով, քանի որ իմացել է, որ Գեւորգ Ղ.-ն այդ մեքենան գնել է աճուրդով եւ տեղափոխել է վերանորոգելու նպատակով: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս